Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ընդդիմադիր կուսակցություն՝ ՀՀ-ում. այն եւս ձգտելու է իշխանափոխության.Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
xachatur-marozyant-1

«Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն այսօր գումարեց հիմնադիր համագումարը, որի ընթացքն, ի դեպ, փակ էր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Հայտնի է միայն, որ կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավարն է Գայ Պետրոսյանը, խմբի անդամներ են իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը եւ Անի Ալեքյանը: Համագումարի հյուրերի թվում հանրությանը հայտնի քաղաքական-հասարակական գործիչներ չկային: «Մանրակրկիտ հետազոտելու ենք քաղաքական դաշտը, գործող անձանց եւ քաղաքական կառույցների գործունեությունը եւ հետեւություններ անելու»,-Aravot.am-ի եւ Armlur.am-ի հետ զրույցում խոսելով կուսակցության առաջիկա անելիքների մասին՝ ասաց Խաչատուր Մարոզյանը: Թե ինչպես են գոյանալու կուսակցության ֆինանսական միջոցներ, նա ասաց, որ կլինեն անդամավճարներ եւ բարերարներ, որոնք կօժանդակեն փոփոխությունների ձգտող քաղաքական ուժին: Հետաքրքրվեցինք՝ կուսակցության նպատակների մեջ մտնո՞ւմ է իշխանափոխությունը: «Այո…մի մտածեք, որ եթե այսօր ՀՀԿ-ն է իշխում, իսկ մենք էլ ասում ենք, որ իշխանափոխություն ենք ուզում, ուրեմն դեմ ենք գնում այդ կուսակցությանը: Եթե այդ կուսակցությունը վերականգնվի եւ ունենա առողջ տարրեր…Վարչապետի գործունեությունը, այն առողջ ծիլերը, որոնք երեւում են, հուսադրող են, բայց բավականին ժամանակ է՝ դրանք մնում են հայտարարությունների մակարդակում»,-պատասխանեց Խաչատուր Մարոզյանը, նաեւ հավելեց, որ գործելու են ընդդիմադիր դաշտում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/12/10/835899/