Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ է Գորիս-Շինուհայրը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Կարևոր լուրեր Պաշտոնական
roads1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Գորիս-Շինուհայր ավտոճանապարհը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի, Դիլիջանի և Թասի ոլորաններին, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կաթնաղբյուր-Ուրասար, Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհներին առկա է ձնաբուք: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն Լարսի անցակետը բեռնատարների համար փակ է: