Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն ավելի շատ ճնշում է հայկական կողմին. իրավաբան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled.jhpgyy

Այսօր ՀԱԿ-ի կազմակերպած քննարկման շրջանակներում ելույթով հանդես եկավ իրավաբան և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի Գալֆայանը.: Անդրադառնալով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, փորձագետը դրանք որակեց այսպես. «Սուր, ազդեցիկ բառեր են օգտագործված, որոնք մեծ ճնշում են գործադրում երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա: Երբ կարդում եք տողատակերը, հասկանալի է դառնում, որ ճնշումն ավելի շատ ուղղված է հայկական կողմին: Չկա հավասարակշիռ մոտեցում ոչ առաջարկված լուծման, ոչ էլ հայտարարության մեջ»: Փորձագետը նշեց, որ հայտարարության մեջ  խոսք  է գնում տարածքների զիջման մասին, սակայն Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք. «Տարածքների զիջման հարցը շատ նուրբ խնդիր է և որևէ գնահատական տալուց առաջ հարկավոր է խորքային ծանոթանալ դիվանագիտական գաղտնիքներին»: