Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերգեյ Լավրովի հետ (տեսանյութ)

Պաշտոնական
7e56c65c06259e594575d910065b739b

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը: Կողմերը համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման համար անհրաժեշտ է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: ԱԳՆ