A
A
Բոլոր քաղաքական լիդերները շատ ուշադիր պետք է լինեն. Վահրամ Բաղդասարյան
«Մենք չենք հայտարարել, որ պատերազմն անհնար է, բայց չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ պատերազմի»,- այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցների ժամին։
Ըստ նրա՝ այսօրվա վիճակով եթե Սերժ Սարգսյանի և Ալիևի միջև հանդիպում լինի, որևէ արդյունք չի գրանցվի։
«Եթե Հանրապետականը ընտրություններում հավաքի 54-55 տոկոս, դա չի նշանակում, որ կոալիցիան ինչ-որ այլ ուժի հետ բացառվում է, բայց այնպիսի կոալիցիա, որը չի քայքայվելու»,- ասում է Վ. Բաղդասարյանը։ Նա կարծում է, որ բոլոր քաղաքական լիդերները շատ ուշադիր պետք է լինեն իրենց ցուցակները կազմելիս։
Ի դեպ, ոչ մի հիմք չկա, որ ՀՀԿ առաջնորդը չգլխավորի Հանրապետականի նախընտրական ցուցակը