Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գինեգործության ու խաղողագործության հարցերը՝ Ասիական զարգացման բանկի հետ

Պաշտոնական
xax

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է  Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին: Հանդիպման նպատակն էր քննարկել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ  ԱԶԲ-ի կողմից իրականացվող  գինեգործության և խաղողագործության ոլորտի վերլուծության նախնական արդյունքները: Վերլուծությունն ուղղված է բացահայտելու առկա հիմնախնդիրները, ուսումնասիրելու  դրանց լուծումներ տալու ինստիտուցիոնալ ձևաչափերը, ինչպես նաև պարզելու հայկական արտադրանքի արտահանմանն օժանդակելու հնարավոր գործիքները: Հանդիպման ընթացքում նախարարի կողմից բարձրացվել են մի շարք առանցքային հարցեր` մասնավորապես խաղողի այգիների կադաստրի ստեղծման խնդիրը: Անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից խաղողագործական արտադրանքի համար նվազագույն գների սահմանման, խաղողագործության ոլորտում ֆիլոքսերիայի դեմ պայքարի միջոցառումների, ֆիլոքսերակայուն սորտերի մշակման, աշխարհագրական անվանումների համակարգի ներդրման հարցերին: Կողմերը կարևորել են  հայկական գինեգործական արտադրանքի բրենդավորման և արտահանմանը միտված քաղաքականության արդյունավետ կազմակերպման հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից գինեգործության ոլորտում ներգրավված կազմակերպությունների հետ համատեղ գործողությունների ծրագիր մշակելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել է հետագայում ԱԶԲ-ի կողմից այդ աշխատանքների ֆինանսավորման հնարավորությունը: Իգնատի Առաքելյանը և Շեյն Ռոզենտալը համակարծիք էին, որ խաղողագործության ոլորտում խնդիրների հաղթահարման և ճյուղի կայուն զարգացման համար անհրաժեշտ է ապահովել պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին