A
A
Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն