Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապանի ու Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Հասարակություն
maraxux

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Կապանի ու Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 40-50 մ։ Տաշիրի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն