Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարվել է ՊՆ ավտոմեքենա. կա 2 զոհ

Հասարակություն
pn

Այսօր, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը («Lexus LX570»), որը Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ): Վթարի հետևանքով զոհվել են պայմանագրային զինծառայող լեյտենանտ 1968 թ. ծնված Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդ) և անվտանգության աշխատակից կապիտան 1983 թ. ծնված Ալեքսան Նվերի Սիմոնյանը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Ա. Սիմոնյանի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: Փրկարարները ձորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա. Մուսիկյանին դին, իսկ ժամը 13.48-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ձորից դուրս են բերել նաև ավտոմեքենան: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել. «Նա այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող»։