Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության պատասխանը՝ վարկերի տակ կքած գյուղացիներին (տեսանյութ)

Քաղաքականություն
M2ZoNTgaJdA

«Հայաստանի 90 տոկոս գյուղերում գյուղացիները կքում են վարկերի բեռի տակ»,-այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Լևոն Զուրաբյանը: «Մեզ դիմել են Արմավիր, Արևիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերից, բայց մյուս գյուղերում էլ նույն վիճակն է: Մարդիկ գյուղատնտեսական վարկեր են վերցնում՝ շատ բարձր՝ 24 տոկոս տոկոսադրույքով, դրանց տակից չեն կարողանում դուրս գալ, գրավադրում են տները, իսկ եթե եղանակը բարենպաստ չի լինում, ավելի է վատթարանում վիճակը: Մարդիկ հայտնվել են բանկերի, ԴԱՀԿ-երի, դատարանների ճնշման տակ: Բայց ամենազարմանալին այն է, որ մի խումբ գյուղացիներ խնդրով դիմել են վարչապետին և ստացել հետևյալ պատասխանը՝ բանկերը հանդիսանում են մասնավոր ընկերություններ, որոնց գործունեությանը կառավարությունը միջամտելու իրավասություն չունի: Թայլանդի կամ Զիմբաբվեի կառավարությանը չէին դիմել այս մարդիկ, այլ Հայաստանի: Մի՞թե հնարավոր չէր մի քննարկում կազմակերպել, փորձել լուծում գտնել»,-հարցրեց Զուրաբյանը: Պատգամավորին պատասխանեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը. «Ճիշտ եք, այդ խնդիրը կա, բայց չկա դրա լուծման մեխանիզմը: Այդ հարցը դրված է քննարկման, վարչապետին զեկուցվել է, և հանձնարարություն է տրվել Կենտրոնական բանկի հետ լուծումներ գտնելու: Քննարկվում է պիլոտային ապահովագրական համակարգ մշակելու հարցը՝ բնակլիմայական աղետները և այլ ռիսկերը նվազեցնելու համար, որպեսզի այդ  ֆինանսական բեռը չմնա գյուղացու ուսերին»: Մանրամասները՝ տեսանյութում