Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիան Եվրոպայից թեքվել է դեպի իսլամական աշխարհ» (տեսանյութ)

Քաղաքականություն
chakryan

«Թուրքիան ոչ միայն տարածաշրջանում է մեկուսացվել, այլև, կարելի է ասել, ամբողջ աշխարհում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին այցը Ռուսաստան և դրա արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիան դեռ չի վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. «Բացի այդ, նոյեմբերի 23-ին Եվրոպայի Խորհուրդը որոշեց սառեցնել Թուրքիա-ԵՄ հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի վերացրել երկրում սահմանած արտակարգ դրությունը, չեն ազատվել կալանավորված ընդդիմադիր պատգամավորները և այլն»: Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայում այսօր քաոսային իրավիճակ է. «Թուրքիան Եվրոպայից թեքվել է  դեպի իսլամական աշխարհ, բայց ես չէի ասի, թե իսլամական երկրները ոգևորված են Թուրքիայով»,-նշեց Չաքրյանը: Հարցին, թե Թուրքիայի մեկուսացումն ի՞նչ կերպ է անդրադառնում Հայաստանի վրա, թուրքագետը պատասխանեց. «Հայաստանի հետ Թուրքիան հարաբերություններ չունի, հետևաբար մեզ համար որևէ փոփոխություն չկա, բայց Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում խոչընդոտ է հանդիսանում ԱՄՆ-Հարավային Կովկաս հարաբերությունների համար: Այդ է պատճառը, թերևս, որ ԱՄՆ-ը Թուրքիային այլևս ռազմավարական դաշնակից չի համարում»: