Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

P.S. ռետրո. Հանգիստ թողեք Սիրադեղյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
78YPmk9zqqg

1998-ի իշխանափոխությունից հետո ՀՀՇ-ն ծանր օրեր է ապրում: 2000-ի գարնանը ՀՀՇ-ի եւ ազատական այլ ուժերի հրավիրած հանրահավաքին քիչ մարդ է մասնակցում։ ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի կարծիքով՝ ազատական գաղափարները երբեք էլ չեն կարողանալու բազմամարդ հանրահավաքներ հրավիրել եւ հակված էլ չեն մասնակցել այդպիսի միջոցառումների, հանրահավաքներ անելն ավելի հեշտ է կոմունիստների համար։ Հեռուստադիտողները Անդրանիկ Հովակիմյանից ուզում են, որ խոստովանի՝ մի՞ թե ՀՀՇ-ն չկործանեց Խորհրդային Հայաստանը, որը ծաղկուն պետություն էր եւ մի՞ թե Ռոբերտ Քոչարյանն ընդամենը չի շարունակում իրենց իրականացրած թալանը: ՀՀՇ-ականը համաձայն է՝ իրենց օրոք թալան է եղել, բայց իրենք արդեն երեք տարի իշխանության չեն. «Արդեն երեք տարի է, ինչ մենք չունենք քաղաքական մեծամասնություն Ազգային Ժողովում, այնպես որ այս տարիների ընթացքում կարելի էր ամեն ինչ փոխել, շտկել. դրա փոխարեն արվել է հակառակը»: ՀՀՇ-ն հեռացել է եւ այլեւս եթեր չունի հեռուստաընկերություններում, իսկ մամուլի միայն մեկ-երկու միջոց է խոսում նախկին իշխանավորների հետ: Ըստ Անդրանիկ Հովակիմյանի, Ռոբերտ Քոչարյանը թող ապացուցի, որ ինքը ճիշտ է Ղարաբաղի հարցում, մինչդեռ ի հայտ են եկել Մեղրին Ադրբեջանին վաճառելու մասին լուրեր։ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը մեկ ամիս առաջ էր լքել Հայաստանը քրեական հետապնդման պատճառով: Անդրանիկ Հովակիմյանը նրա տեղը չգիտի: Հեռուստադիտողները պարոն Հովակիմյանին խորհուրդ են տալիս հանգիստ թողնել Վանո Սիրադեղյանին, ինքը լավ համբավ չունի։ Մինչեւ կյանքի վերջը Անդրանիկ Հովակիմյանը ՀՀՇ վարչության փոխնախագահն էր: Նա մահանում է 2008-ի մայիսին իր տան մոտ, սրտի կաթվածից: