Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Սպորտ

Քիչ առաջ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց աշխարհի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: 9.5 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց 17-ամյա հայ պատանի շախմատիստ Զավեն Անդրեասյանը, որը վերջին 13-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան վրացի Լեւան Պանցուլիայի հետ:

Զավենը հատկապես հաջող հանդես եկավ առաջնության 2-րդ կեսում, մեկը մյուսի հետեւից հաղթելով մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող շախմատիստներին: 2-րդ տեղը գրավեց ռուս շախմատիստ Նիկիտա Վիտյուգովը, որին հաջորդեց ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն:

Առաջնությանը մասնակցած մյուս հայ շախմատիստները ոչնչով աչքի չընկան: Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց Յան Շենգը: Հայ աղջիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրանուշ Անդրեասյանը, որը 7.5 միավորով զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը: