Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի ֆեդերացիան հաստատել է 2017թ մրցումների ցանկը

Սպորտ
sport-chess

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հաստատել է 2017 թվականի մրցումների կանոնակարգը: Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, 2017թ Հայաստանի կանանց եւ տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունները տեղի կունենան հունվարի 11-21-ը: Արագ շախմատի Հայաստանի առաջնությունը կկայանա հունվարի 22-ին: Ապրիլի 13-23-ին Երեւանում կկայանան պատանիների եւ աղջիկների տարբեր տարիքային առաջնությունները: Հունիսի 3-9-ը նախատեսված է անցկացնել Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնություններ: Յուրաքանչյուր ակումբ կամ կազմակերպություն կարող է ներկայացնել միայն մեկ թիմ: Շախմատի 2017 թվականի Հայաստանի հավաքականների 4 անդամները կորոշվեն 2016թ հունիսի 1-ի եւ դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների միջին ցուցանիշներով, իսկ 5-րդ անդամը կդառնա հանրապետության նորընծա չեմպիոնը: