A
A
Դավիթ Գասպարյանը 10-րդն է Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի պատվիրակներն անհաջող սկսեցին ելույթները Իսրայելում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մինչեւ 20 տարեկանների մրցումներում մեր 62 կգ քաշային ծանրորդ Դավիթ Գասպարյանը երկամարտի 245 կգ արդյունքով գրավեց 10-րդ տեղը: Նա ավելի ցածր կիլոգրամներ բարձրացրեց, քան Բ մրցաշարի հաղթողն ու 2-րդ մրցանակակիրը: Այսօր մրցահարթակ կմտնեն մեր 23 տարեկան ծանրորդները: Սմբատ Մարգարյանը ուժերը կփորձի 56 կգ, իսկ Գեւորգ Բաղդասարյանը՝ 62 կգ քաշային կարգում: