Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը դադարեցրեց գործունեությունը

Սպորտ
sport-urartu

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբն այսօր նամակ է ներկայացրել Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա եւ հայտնել, որ թիմն այլեւս չի կարող մասնակցել այդ երկրի Սուպերլիգայի 1-ին դիվիզիոնի առաջնությանը: «Ուրարտու» թիմը դադարեցնում է իր գործունեությունը ֆինանսական ծանր վիճակի պատճառով», - նշված է նամակում: Հիշեցնենք, որ «Ուրարտուն» այս տարվա հոկտեմբերից ընդգրկվել էր Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգայի 1-ին դիվիզիոնում: Մեր թիմը երկու ամսում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում միայն պարտություններ էր կրել: