Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինեդին Զիդանն արդեն որոշել է «Էլ Կլասիկոյի» մեկնարկային կազմը

Սպորտ
sport-real

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բարսելոնայի» հետ խաղից մեկ օր առաջ արդեն որոշել է մեկնարկային կազմը: Այդ մասին հայտնում է «ԱՍ» օրաթերթը: Ըստ լրատվամիջոցի ունեցած տվյալների, «Ռեալի» դարպասն այդ խաղում կպաշտպանի Կեյլոր Նավասը: Պաշտպանության գծում հանդես կգան Դանիել Կառվախալը, Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարանը եւ Մարսելոն, որը Զիդանի սիրած տարբերակն է: Միջին օղակը կկազմեն Մատեո Կովաչիչը, Լուկա Մոդրիչը եւ Իսկոն: Հարձակման գծի եռյակն այսպիսի տեսք կունենա. Ռոնալդո, Քարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես: Նշենք, որ վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնեն թիմի հիմնական կազմի երկու խաղացողներ՝ գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը եւ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը: Նշենք, որ Իսպանիայի առաջնության հերթական «Էլ Կլասիկոն» տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, «Բարսելոնայի» խաղադաշտում: