A
A
«Շիրակը» տանտիրոջից վերածվեց հյուրի
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը 17-րդ տուրի «Շիրակ» - «Բանանց» հանդիպումը տեղափոխել է Երեւան: «Բանանցը» հանդես կգա որպես ընդունող կողմ: Խաղը կկայանա դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին: