Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանին զոհեր չկան. Արծրուն Հովհաննիսյան

Հասարակություն
f716630e27346a33415fd60594ea0537

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել է ֆեյսբուքում  և  լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե սահմանում լարված է և նաև կան զոհեր ու վիրավորներ. «Սահմանին լարում չի եղել, եղել են կրակոցներ, որոնց մասին ԼՂՀ ՊԲ-ը ներկայացնում է պարբերաբար: Վիրավորների մասին տեղեկությունները ներկայացվում են ըստ կարգի»: «Եթե որևէ մեկը դեռ մեզանում հավատում է, որ ՊՆ-ը կամ ՊԲ-ը զոհեր է թաքցնում, ուրեմն ինքը լուրջ խնդիրներ ունի: Եթե որևէ մեկը չի հասկանում, որ այս ամենը անթույլատրելի է մեր իրավիճակում հատկապես, ուրեմն հարկավոր է բացատրել, ինչին ես պատրաստ եմ համբերատար»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: