Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում ՄԻԱՎ-ի համար անվճար հետազոտվողների հերթ էր գոյացել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-12

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը հյուսիսային պողոտայի անցորդները հնարավորություն ունեին՝ անվճար ստուգվելու և իմանալու իրենց ՄԻԱՎ կարգավիճակը։ Ակցիայի կազմակերպիչ՝ «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ նախագահ Անահիտ Հարությունյանի խոսքով՝ նպատակը մարդկանց շրջանում ՄԻԱՎ-ի մասին տեղեկատվության բարձրացումն է։ «Մենք դեռ մեր աշխատանքները չենք սկսել, բայց արդեն հերթ է գոյացել, այսինքն՝ մարդիկ արդեն տեղեկացված են ու ցանկություն ունեն՝ իմանալու իրենց ՄԻԱՎ-ի կարգավիճակը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Անահիտ Հարությունյանը։ Երևանում նմանատիպ միջոցառում անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Կազմակերպիչները նկատում են, որ մասնակիցների շրջանում իրենց կարգավիճակի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ «Այս երեք օրվա ընթացքում առնվազն 300 մարդ է հետազոտվել, իսկ այսօր հնարավորություն ունեն ոչ միայն ՄԻԱՎ-ի համար հետազոտվել, այլև՝ Հեպատիտ C-ի »,- նշեց Անահիտ Հարությունյանը։ ՄԻԱՎ կարգավիճակն իմանալու համար ստուգում անցած մարդիկ պատասխանները ստանում էին փակ և անանուն ծրարներով, իսկ կազմակերպությունը երաշխավորում էր նրանց գաղտնիությունը։