Վարչապետը դատախազին հանձնարարեց հանդիպել զոհված զինվորների հարազատներին
Կառավարության ղեկավարն այսօր հանձնարարական տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Կարեն Կարապետյանը հորդորեց նրան ուշադրություն դարձնել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների բողոքի վրա՝ առաջարկելով հանդիպում կազմակերպել ծնողների հետ: «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմել են ինձ՝ գրելով, որ վարչապետին հասցեագրված դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա այն, որ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողությունն իրականացնում է Գլխավոր դատախազությունը: Մենք այդ գրությունները կփոխանցենք, որտեղ նաև նշված են բոլոր այդ ծնողների կոնտակտները»,- նշեց վարչապետը: