Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ կդառնա ԱՄՆ-ի հաջորդ պետքարտուղարը (տեսանյութ)

Քաղաքականություն
D762D2A7-BC78-4141-8EE4-2BDEF26E0FFF_w987_r1_s

Ամերիկայի Ձայն «Մենք խոսել ենք համաշխարհային զարգացումների մասին, և նրա հետ իմ զրույցը չափազանց հետաքրքիր, ընդգրկուն ու բովանդակալից էր: Ես մեծ բավականություն եմ ստացել այս հանդիպումից: Այս ամենի համադրումն ինձ մեծ հույս է տալիս, որ Թրամփի նման գործիչը կարող է առաջնորդել մեր երկիրը դեպի ավելի լավ ապագա»,- ասել է Միթ Ռոմնին: Թրամփը երկրորդ անգամ է հանդիպել Ռոմնիին՝ քննարկելու պետքարտուղարի պաշտոնում վերջինիս նշանակման հավանականությունը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թրամփի վարչակազմի ապագա ղեկավար Ռեյնս Փրիբուսը: Ինն ամիս առաջ իր ելույթի ընթացքում Միթ Ռոմնին քննադատել էր Թրամփին և իր աջակցությունն էր հայտնել հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների շրջանում Թրամփի մրցակիցներին: Մարտ ամսին նա հայտարարել էր, որ Թրամփի տնտեսական ծրագիրը երկիրը կբերի երկարաժամկետ անկման, իսկ արտաքին քաղաքականության հարցերում Թրամփը չափազանց անպատրաստ է: Դոնալդ Թրամփը դեռևս չի կողմնորոշվել, թե ով է զբաղեցնելու մի շարք կարևոր բարձրաստիճան պաշտոններ, ներառյալ պետքարտուղարի պաշտոնը: Միթ Ռոմնիից բացի պետքարտուղարի պաշտոնի հավակնորդներից են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, Թենեսի նահանգից սենատոր Բոբ Քորքերը և թոշակի անցած գեներալ Դեյվիդ Փեթրաուսը, ով նաև ժամանակին ղեկավարել է Կենտրոնական հետախուզական գործակալությունը (CIA):