Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը նահանջեց 7-րդ հորիզոնական

Սպորտ
sport-chess-aronyan

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը: Այդ մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: Լեւոն Արոնյանն այժմ իր ակտիվում ունի 2785 միավոր: Հայ գրոսմայստերը նախորդ ամսվա համեմատ նահանջել է երկու աստիճանով: Նրանից առաջ են անցել ամերիկացի Վեսլի Սոն եւ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը: 100 լավագույն շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի եւս 3 պատվիրակներ. Վլադիմիր Հակոբյանը 67-րդն է, Սերգեյ Մովսեսյանը՝ 71-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 84-րդը: Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը: Ապա հաջորդում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: