Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Մարտիրոսյանը՝ ԲՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
8bc1f563d86fa1729cc17a086595e77a

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ժպիտով է   արձագանքում  լուրերին, թե  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով է  մասնակցելու   ԱԺ ընտրություններին։ «Ժառանգության» մոտեցումն է հնարավորինս լայն դաշինքով մասնակցել ընտրություններին: Սակայն  անուններ այս պահին Արմեն Մարտիրոսյանը նախընտրում է չտալ. «Սեւ եւ սպիտակի ընտրություն իրականացնել, որովհետեւ այստեղ խոսակցությունը գնում է Սերժ Սարգսյանի եւ հանրապետական կուսակցության գործունեությունը հետագայում շարունակելու մասին: Եթե մենք կարողանում ենք մեր նպատակին հասնել եւ լայն դաշինքով ընթանալ պայքարի, այդ դեպքում այլ քաղաքական իրավիճակ կստեղծվի»: Բայց  եթե  դաշինք չստացվի, ապա «Ժառանգություն»-ը միայնակ կմասնակցի ընտրություններին: «Համոզված եմ, որ խորհրդարանում Ժառանգությունը նորից ներկայացված կլինի, բայց այս դեպքում լուծված կլինի շատ ավելի փոքր խնդիր: Մեզ համար ավելի կարեւոր է երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման խնդիրների ուղղությամբ քայլեր կատարելը: Իսկ դա ակնհայտ է, որ կարող է տեղի ունենալ միասնական պայքարի, միասնական ջանքերի արդյունքում»,- ավելացնում է Արմեն Մարտիրոսյանը: Նախկին պատգամավորը հետեւել է ԱԺ Կանոնակարգ-օրենքի  փոփոխությունների քննարկմանը։ Առաջին ընթերցմամբ ընդունվել են փոփոխությունները, որոնք Արմեն Մարտիրոսյանին այնքան էլ չեն գոհացնում։ Նա կոնկրետ  միտում է  տեսնում. «Պատգամավորը,  որը դուրս է գալիս խմբակցությունից կամ հեռացնում են, նա իր պատգամավորությունը պահպանում է: Սա նշանակում է, որ հասարակության տված քվեն կուսակցությունը չի կարող տնօրինել: Հասարակությունը կուսակցությանը տալիս է x թվով մանդատ, եւ իշխանությունների միջամտության արդյունքում մի քանի հոգի կարող են խմբակցությունից դուրս գալ եւ կուսակցության տված քվեն արդեն խախտվում է: Պատգամավորի հետկանչի մեխանիզմը պետք է պարտադիր լինի»: Արմեն Մարտիրոսյանը համոզված է՝ միայն այս  դեպքում կուսակցությանը տված քվեն կպահպանվի։