Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կգործի 38 տարածքային ընտրական հանձնաժողով.նիստ է եղել

Պաշտոնական
afd914db2e48da2e0c8df7fed1ed1ef6

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում սահմանել և համարակալել է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` հանրապետությունում գործելու են թվով 38 տարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնցից 10-ը` Երևան քաղաքում և 28-ը` մարզերում: ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը կիրականացվի 21-օրյա ժամկետում:     ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն