Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որոշ ԱԺ փորձագետների պատալոկը լինում է կոֆե եփելու ունակությունը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj2

ԱԺ արտահերթ նիստին այսօր «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում նշեց, որ սա հանգուցային ու գերկարեւոր օրենք է ու մեզ նման երկրի համար Սահմանադրությունից հետո, այն 2-րդ օրենքն է. «Սակայն այս օրենքը քննարկում ենք հոգնած, կիսադատարկ դահլիճում: Եթե հերոսանալու առիթ տար այս օրենքը, ապա ելույթ ունեցողների համար այստեղ տեղ չէր լինի»: Նրա մտահոգությունն այն է, որ նոր Սահմանադրության բոլոր դրույթները իրացվեն այս օրենքի մեջ: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում իր դժգոհությունը հայտնեց, որ նման կարեւոր նախագծի քննարկմանը դահլիճը կիսադատարկ է: Նա կողմ է նախագծի այն դրույթին, որ խմբակցության ղեկավարը կարող է համապատասխան լիազորագրով քվեարկել պատգամավորի փոխարեն. «Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ պատգամավորը նստած է վետերոկում կամ սաունայում սուզված է, խմբակցության ղեկավարին այս դեպքում իրավասություն տալ՝ իր փոխարեն քվեարկելու: Եթե պատգամավորը ԱԺ կողմից պաշտոնական գործուղման է, փակ ծրարով իր քվեարկությունը հանձնի քարտուղարությանը, քանի որ որեւէ երաշխիք չկա, որ խմբակցության ղեկավարը հետագայում ինչ-ինչ խնդիրների առաջ չի կանգնի ու լինի խոսակցություն՝ ես այսպես եմ ասել, դու՝ այնպես ես արել»: Նա նաեւ ընդգծեց, որ պատգամավորի աշխատանքի համար շատ կարեւոր է փորձագետների աշխատանքը. «Եվրոպական որեւէ երկրում չեք տեսնի, որ պատգամավորը նստած օրենք է գրում. նա տալիս է գաղափարը, իսկ փորձագիտական խումբն աշխատում է դրա վրա: Իսկ մեր ԱԺ փորձագետներից շատերի դեպքում տեսնում ես, որ պատալոկը լինում է կոֆե էփելու ունակությունը: ԱԺ-ն չի վճարում նրանց այն բանի համար, թե էսպրեսսո՞ն են լավ եփում, թե՞ թուրքական սուրճը՝ զրո առնչություն պատգամավորական գործունեությանը: Այստեղ էլ դնենք ֆիլտրեր»: