A
A
Ավտոբուսային նոր երթուղի Երևանում
Քաղաքապետարանի հայտարարությունը. Հարգելի համաքաղաքացիներ, Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումը բարելավելու նպատակով այսօրվանից Գյուլիքեխվյան փողոցից ավտոբուսային հ.35 երթուղու շահագործումը կիրականացվի Բակունցի, Հովհաննիսյան փողոցներով մինչև «Սիգարոն» գործարան ուղեգծով։ Հետադարձը՝ նույն ուղղությամբ։ Երևանի քաղաքապետարան