Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնչառական հիվանդություններով քաղաքացիների թիվը եռապատկվել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed1-2

Հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածը համարվում է սուր շնչառական հիվանդությունների ակտիվ շրջան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուռուցքաբան, վիրաբույժ Արամ Բադալյանն ասաց, որ շնչառական հիվանդությունների նշանները շատ նման են կոկորդային ուռուցքների հիվանդությունների նշաններին. «Հաճախ հիվանդներն ամիսներով բուժվում են թերապևտների մոտ, հետո միայն պարզում, որ դա մրսածություն չէ, այլ ուռուցքային հիվանդություն: Բայց Երևանում գոնե հիվանդները ժամանակին կարողանում են դիմել ուռուցքաբանին, բայց եթե մարզերից են գալիս, կատաստրոֆիկ արդյունքներ ենք ունենում, գալիս են արդեն խայտառակ տարածված ուռուցքներով»,-նշեց բժիշկը: Նրա խոսքով՝ սուր շնչառական հիվանդությունների եւ քիթ-կոկորդային ուռուցքների ախտանիշերը 90 տոկոսով նման են իրար. «Ձայնի խռպոտությունը կարող է եւ ֆարենգիտի, եւ կոկորդի ուռուցքի նախանշան լինել,  դժվար շնչառությունը նույնպես կարող է լինել այս երկու հիվանդությունների դեպքում: Այստեղ կարևորը բժիշկների ճիշտ աշխատանքն է, հիվանդությունների ճիշտ տարբերակումը»: Ասուլիսին ներկա՝ քիթ-կոկորդ ականջաբանության բժիշկ Արայիկ Ղարիբյանն էլ հավելեց, որ այս շրջանում սուր շնչառական հիվանդությունների համար իրենց դիմող քաղաքացիների թիվը եռապատկվել է:  Հիվանդություններից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս առաջինը պահպանել հագնվելու էթիկան, տաք հանգվել, մեծ միջոցառումներից զերծ մնալ, իսկ արդեն հիվանդացածները խուսափեն միջավայր դուրս գալուց, որպեսզի չվարակեն կողքիններին: