Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահպանողական ՀՀԿ-ն բարեփոխումների կողմնակից է (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov-1

ՀՀԿ համագումարում այսօր եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ կուսակցությունը ազգային պահպանողական է, բարեփոխումների կողմնակից է եւ դրա միջոցով շարունակելու ենք  հանրային կյանքի բոլոր ոլորտներում նոր փոփոխություններ անել: Այս մասին ՀՀԿ համագումարից հետո նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք կուսակցաշինության կարեւորությունը, պետք է վեր հանենք թերությունները,պետք է շատ ավելի պատասխանատու լինենք»,- նշեց նա: Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` իրենք գնում են եղածը պահպանելու եւ վստահությու ակնկալելու նպատակով. «ՀՀԿ-ն մեծ տեղ է հատկացնելու միջկուսակցական արտաքին կապերի զարգացմանը` «Եդինայա Ռոսիա»­ի, մեր եվրոպացի և չին գործընկերների հետ»,­-ասաց ՀՀԿ խոսնակը: Նա տեղեկացրել է, որ Ռազմիկ Զոհրաբյանը առողջական խնդիրների պատճառով չի լինի ՀՀԿ ԳՄ-ում է։