A
A
Նոր տեսախցիկներ՝ Երևանի փողոցներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ. նոյեմբերի 29-ից գործարկվելու են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: