Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի գինը 8 դրամով կիջնի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
15209248_10207886519903861_1830063557_n

ԳազպրոմԱրմենիան նոյեմբերի 3-ին դիմել է ՀԾԿՀ՝ ուժը կորցրած ճանաչելու մայիսի 31-ի որոշումը եւ վերանայելու գազի սակագինը։ ՀԾԿՀ այսօրվա նիստում նշվեց, որ ընկերության կողմից առաջարկվել է սոցիալապես անապահով ընտանիքներին մինչև 600 խմ բնական գազի համար՝ 100 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ, իսկ 600 խմ գերազանցման դեպքում 139 000 դրամ՝  ներառյալ ԱԱՀ։ Այսօր գործում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողները յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար վճարում  են  146  700 դրամ։ Այս որոշումը ուժի մեջ կմտնի 2017թ. հունվարի մեկից։ ՀԾԿՀ նիստում նիստում նշվեց նաեւ, որ սակագնի իջեցման վրա ազդել է երեք գործոն՝ իջել է Վրաստանով գազի տարանցիկ անցման գինը, կրճատվել են ԳազպրոմԱրմենիայի կապիտալ ծախսերը, ավելացել են սպառողների թիվը։ Եթե այս գործոնները չաշխատեն, ապա Գազպրոմն ամբողջ ռիսկն իր վրա կվերցնի։ Նիստին մասնակից ՀԿ սեկտորին վերջին այս հանգամանքը խիստ անհանգստացնում է՝ մենք ամեն դեպքում կախվածության մեջ ենք լինում Գազպրոմից։ Որոշումն ընդունվեց միաձայն։