Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 բենզալցակայանի շահագործումը դադարեցվել է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a6b575ee745095854d60123494428b74

Այս տարվա նոյեմբերի 14-ից սկսած ԱԻՆ-ը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 120 բենզա և գազալցակայաններում: Դրանցից 115-ի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ 3 դեպքում՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել է 3 բենզալցակայանի շահագործում: Խախտումներ ունեցող օբյեկտներին տրվել են կարգադրագրեր՝ կոնկրետ նշելով թերությունները. դրանք չվերացնելու դեպքում տնտեսվարողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Նշենք, որ եթե 2008 թ.-ի դրությամբ հանրապետության բենզալցակայաններում արձանագրվել է 13 արտակարգ պատահար (հրդեհ և պայթյուն), ապա 2016 թ.` 3 դեպք: 2008 թ.-ին գազալցակայաններում տեղի է ունեցել 25 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 8 մարդ, ապա 2016 թ. գրանցվել է 9 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 2, վնասվածքներ ստացել 6 մարդ: