Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհներին մառախուղ է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
snow2

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի  23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում  են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ: Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա  հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական  ընկերությունները: Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն