Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամյանը ուզում է, բայց չի կարող մասնակցել ընտրություններին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Abrahamyan-Ara1

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ազգային Ժողովի ընտրություններին չի մասնակցի: Ինքն, իհարկե, ուզում էր եւ պատրաստվում էր մասնակցել: Նա առողջական խնդիրներ ունի եւ լինելու է արտասահմանում «Ես չէի ուզենա, որ ավելորդ էդ ձեւի հարցեր տան: Անցյալ անգամ ինձ շատ բարդ հարց տվեցին՝ պարոն Աբրահամյան, ու՞մ եք թողնելու ժառանգություն: Եկե՞լ եմ հրաժեշտ տամ իմ գյուղացիներին: Ես ձեզ ասեմ՝ իմ առողջությանը ոչինչ չի սպառնում։ Ես պետք ա երկար ժամանակ անցնեմ ինչ-որ պրոցեդուրա»,- ասում  է նա։ Մոտ 7 ամիս ժամանակ է պետք պարոն Աբրահամյանին առողջությունը վերականգնելու համար: Սակայն գուցե իր եղբայրնե՞րը մասնակցեն ընտրություններին տարբեր կուսակցությունների ցուցակներով, ինչպես արել են նախկինում. «Իրանք բոլորը շատ չափահաս են, բոլորը իրանք կարող են որոշում կայացնել, ես բոլոր իրանց որոշումները օգնելու եմ»: Հայաստանի քաղաքական դաշտում գործող ուժերից որեւէ մեկին սատարելու մասին Արա Աբրահամյանը չի մտածել, ինքը ստիպված պետք է լինի ուսումնասիրել նրանց ծրագրերը, բայց ժամանակը շատ քիչ է։ «Բոլորը Հայաստանում, սկսած մեր գյուղացիներից, բոլորը ասում են, թե ինչ ա պետք Հայաստանին եւ ինչ ա պետք անել: Բայց ոչ ոք չի ասում, թե ով ա անելու»,-նշում  է  նա: Ով կասի, թե ով է ընդունակ փրկելու խորհրդարանական կառավարման անցած Հայաստանը, Արա Աբրահամյանը նրան էլ կսատարի, ինքը մեծ կապեր ունի աշխարհում: Օրինակ, նա համագործակցում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, Դոնալդ Թրամփի թիմակից Ռուդոլֆ Ջուլիանիի հետ։ «Ինքը իմ ընկերություններից մեկի խորհրդի անդամ է, նաբլյուդատելնի սավետ»,-ասում է պարոն Աբրահամյանը: Հենց Ամերիկայում էլ իր բուժումը կանցկացնի Ռուսաստանի հայերի միության նախագահը: Սակայն առաջիկա 7 ամիսների ընթացքում ինքն իր կապերը չի կտրի Ռուսաստանից, որի լեզուն այդպես էլ չսովորեց. «Մարդիկ ուսուցիչ են վարձում, որպեսզի ռուսերեն սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ ռուսերեն սովորեմ, չկարողացա»: Այս մարդը մեծ սպասելիքներ ունի Ռուսաստանից վարչապետ աշխատելու համար Հայաստան ժամանած Կարեն Կարապետյանից: Բայց վարչապետը հաստատ կզգա Ռուսաստանի հայերի միության նախագահի կարիքը գոնե Հայաստանի անվտանգության, սոցիալ-տնտեսական եւ Ղարաբաղի հարցերով . «Եթե այդ երեք հարցերով մենք միասնականություն ցույց չտանք, մենք իրար հետ միասին չլինենք, իհարկե, վարչապետի աշխատանքը չի լինի այն, ինչ ինքն ա ուզում»: Բուժման մեկնելուց առաջ պարոն Աբրահամյանը ախտորոշում է ժամանակակից Հայաստանը՝ այս երկրում ոչ ոք ոչ մեկի հանդեպ վստահություն չունի՝ պետք է վերականգնել վստահությունը Ասուլիսի վերջում Արա Աբրահամյանը գովազդեց Եվրասիական միությունում Ռուսաստանի գիտական պոտենցիալը եւ Ղազախստանի բնական պաշարները: