Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Հայտնի է ով է դատելու կաշառք վերցրած դատավորին

Հասարակություն
default-1

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կդատի նույն դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը: Հիշեցնենք, որ  իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, դատավոր Իշխան Բարսեղյանը,  փաստաբան Էլզա Զաքարյանի միջոցով, պահանջել եւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Այս գործով  մեղադրանք է առաջադրվել նաեւ փաստաբան  էլզա Զաքարյանին: Սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: Կարեն Մարդանյանը այս տարվա  հունիսի 16-ին է նշանակվել  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: