Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոնց որ մենք լինենք ՌԴ ստրուկը. տնտեսվարող

Հասարակություն
exishe

9 ամսում լվացող-մաքրող միջոցներ  ներմուծող  21 տնտեսվարողից ընդամենը 6 ընկերություն է սերտիֆիկացրել ներմուծված ապրանքները։ Պարզել է ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության   Շուկայի վերահսկողության տեսչությունը։ Մինչդեռ , ըստ ԵՏՄ կանոնակարգի, լվացող եւ մաքրող միջոցների ներկրմամբ եւ արտադրությամբ զբաղվողները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ: Սերտիֆիկացման մի փորձաքննության արժեքը 26 հազար դրամ է։ «Կոպիտ միջամտություն դեռ ոչ մի տնտեսվարողի մոտ չի եղել, այլ ստուգման գլխավոր նպատակն է, որպեսզի սպառողը օգտվի անվտանգ ապրանքներից՝ ոչ մի թունավոր, ոչ մի վտանգավոր ապրանք շուկա չներթափանցի»,-ասում  է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը։ Տնտեսվարողը, սակայն,  բողոքում է՝ տեսչական այս ստուգումներն ու սերտիֆիկացումը շատ տնտեսվարողների փակման եզրին է կանգնեցնելու։ «Ոնց որ մենք լինենք ՌԴ ստրուկը, ՌԴ-ն ինչ-որ բան մտածում է, սահմանում է, ապա մենք պարտավոր ենք դա անել՝ առանց հաշվի անելու մեր ներքին տնտեսվարողի շահերը»,- բողոքում է «Ֆինս» խորհրդատվական ընկերության հիմնադիր, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը։ Մանրամասները քիչ անց ՝ տեսանյութում