Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Թեքահարթակները անիմաստ են կառուցվել, լողավազանը նկուղում է» (տեսանյութ)

Հասարակություն
armen-2

«Ունիսոն» ՀԿ-ն այսօր ամփոփեց Վրաստանի եւ Մոլդովայի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ համատեղ կատարած «Մասնակցային որոշումների կայացում ներառման միջոցով» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր պարզել, թե այս երկրներում, որքանով են հաշմանդամություն ունեցող անձիք ներառված որոշումների կայացման հարցում, ինչպես նաեւ, որքանով են քաղաքների ու գյուղերի միջավայրը հարմարեցված նրանց համար: «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը  ամփոփելով արդյունքները,  նշեց, որ Հայաստանում միջավայրի մատչելիության հարցում առաջընթաց  կա, բայց՝ չնչին. «Հիմնական խնդիրը Ֆիզիկական ու տեղեկատվական անմատչելիությունն է, կարծրատիպերը, մոտիվացիայի պակասը եւ խտրականությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս խնդիրը առկա է բոլոր երեք երկրներում: Արմեն Ալավերդյանը մտահոգված է, ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծումը երբեմն ուղղակի իմիտացիա է. «Մարզերից մեկում  վերջերս լողավազան են կառուցել: Այդ շինություն մտնելը շատ հեշտ է մեզ համար, բայց երբ մտնում ենք, տեսնում ենք, որ լողավազանը նկուղում է եւ այնտեղ հասնելու համար բազմաթիվ աստիճաններ պետք է իջնենք: Փաստորեն այդ թեքահարթակները անիմաստ են կառուցվել: Երեւի, պետք է մենք միայն հետեւենք մյուս մարզվողներին»: