Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջոցառումներ` ՀՀ-ում տեղակայված ՌԴ հարավային ռազմական շրջանում (տեսանյութ)

Մարզեր
1479718445_rus

Ռուսական ռազմական կայազորի 212 և հրթիռային զորքերի ու հրետանու կազմավորման 74 ամյակներին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Հայաստանում տեղակայված ՌԴ հարավային ռազմական շրջանում: Հանդիսավոր միջոցառմանը հրավիրված են եղել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ուժային մարմինների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, վետերաններ և զինծառայողների ընտանիքների անդամներ: Ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել Խորհրդային Միության հերոս տասը տանկիստի հուշակոթողին: Օրվա վերջում ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում հյուրերն այցելել են ռազմական օբյեկտներ ու հուշահամալիրներ: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում