Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«1000 դրամների հիմնադրամի համար պետք է հանրաքվե անցկացվեր» (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-3-14

«Եթե բանակին 1000 դրամ տալը հարկ չէ, ապա այն ընդունելու համար պետք է հանրաքվե անցկացվեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ հիմնադրամին 1000 դրամ վճարելու պարտադրանքն է, որ հասարակության կողմից քննադատության է արժանացել: «Կարելի էր սկսել կամավորական շարժումից, ինչ-որ իքս մարդիկ գումարներ ներդնեին, բացվեր հիմնադրամը, հետո արդեն  օրինականացնեին: Պետք է սկզբից հասարակության մեջ օրենքի պահանջն առաջացնել, հետո միայն ընդունել: Քննադատությունը տեղին էր»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ իշխանություններն այս հարցում շտապեցին: Ասուլիսին ներկա՝ ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց, թե նորանշանակ պաշտպանության նախարարին ձեռնտու չէր հենց սկզբից այսպիսի աղմկոտ նախաձեռնությամբ հանդես գալ: «Եթե արվել է, նշանակում է՝ անհրաժեշտությունը կա: Իսկապես լավ օրից չէ, որ սրան ենք գնում»,-ասաց նա: