Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վայկ Մետալ»-ը դուրս է բերել ծանր տեխնիկան Գլաձորի հանքավայրից. ekolur

Կարևոր լուրեր Հասարակություն
111850170445

«Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դուրս է բերել ծանր տեխնիկան Գլաձորի հանքավայրի տարածքից: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Վայոց ձորի Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 17-ին «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն փորձել էր ծանր տեխնիկա մտցնել Գլաձորի հանքավայրի տարածք: Ազդակիր Վերնաշեն և Գլաձոր համայնքների 700-ից ավելի բնակիչներ իրենց համայնքապետերի գլխավորությամբ դուրս էին եկել բողոքի՝ կանխելու ծանր տեխնիկայի մուտքը հանքավայրի տարածք: «Մենք իրենց ասել ենք` բերեք, ցույց տվեք փաստաթղթերը, որ դուք իրավունք ունեք մտնել այս տարածք: Իրենք մեզ ասացին, որ 100 տոկոսով այդ թղթերը կան, բայց, փաստորեն, 100 տոկոսով իրենք սխալ էին: Իրենց մոտ ոչ մի թուղթ չկար: Ես իրենց մեկ օր ժամանակ էի տվել, որպեսզի ծանր տեխնիկան դուրս բերեն հանքավայրի տարածքից, որն ընկնում է Վերնաշեն համայնքի տարածքի մեջ: Տեխնիկայի մի մասը դուրս է բերվել երեկ, իսկ մյուսը՝ այսօր՝ առավոտյան», - հայտնեց Վերնաշենի համայնքապետը: Վերնաշենի բնակիչները պնդում են, որ հանքի շահագործմամբ կաղտոտվեն իրենց խմելու և ոռոգման ջրային աղբյուրները, կվտանգվեն հանքավայրի հարակից տարածքում գտնվող իրենց խնձորի, ծիրանի պտղատու այգիները, ինչպես նաև «Վերնաշեն» գինու հումք հանդիսացող խաղողի 12 հա այգին: Ներկայումս Գլաձորի հանքավայրի շահագործման գնահատման հաշվետվությունը ներկայացված է բնապահպանական փորձաքննության հիմնական փուլ, սակայն հանրային լսումների օրը դեռ նշանակված չէ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում