Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետին դուր չի՞ եկել, որ տուգանվել է «Երևան գարեջուր» ընկերությունը

Մարզեր
shaboyan-nkar

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ ՏՄՊՊՀ-ի կողմից 110 միլիոն դրամով տուգանված «Երևան գարեջուր» ընկերությանը: «Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անկախ մարմին է, սակայն դա չի խանգարում  մեզ կարծիք արտահայտել»,- սկսեց վարչապետն ու ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հորդորեց հանձնաժողովի ջանքերն ուղղել առաջնային սպառում ունեցող ապրանքների շուկա, որտեղ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են. «Դա ավելի կարևոր է, քան գարեջրի շուկան, որտեղ կա լուրջ մրցակցություն»: