Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիս-Տաթև ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

Կարևոր լուրեր Պաշտոնական
index4

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին Գորիս- Տաթև ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են: Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն