Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիական ավիաուղիների տոմսերը 20%-ով կէժանանան (տեսանյութ)

Տնտեսություն
charpantie

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն այսօր նշում է  Բոժոլե Նուվո  գինու տոնն ու Էյր Ֆրանս ավիաընկերության Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթի տասը տարին: Էյր Ֆրանսը դեպի մեր երկիր իր առաջին չվերթը կատարեց 2006 թվականին: Այս տարիներին ավիաընկերությունը սպասարկել է ավելի քան 500,000 ուղեւորի: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան  Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անձամբ օգտվում է այս ավիաընկերության ծառայություններից, բայց վստահեցնում է՝ պատճառը ազգայնամոլությունը չէ. «Ես օգտվում եմ այս ավիաընկերությունից, քանի որ այն ունի շատ լավ սպասարկում, ոչ թե այն բանի համար, որ այն ֆրանսիական է»: Ֆրանսիական ավիաընկերությունը արդեն սկսել է ավիատոմսերի «ձմեռային գների» անցումը: Նրանք տեղեկացրեցին, որ այս տարի, այն սովորականից 20%-ով ավելի էժան կլինի: Ներկաները պատմեցին նաեւ գինու տոնի մասին:  Այն ամեն տարի նշվում է նոյեմբեր ամսի 3-րդ հինգշաբթի օրը: Բոժոլե Նուվո գինին ստացվում է սեւ գամեյ տեսակի խաղողից: Գինու առանձնահատկությունն այն է, որ այն ունի խմորման շատ կարճ ժամկետ եւ խաղողի մթերումից մի քանի շաբաթ անց այն արդեն վաճառվում է: Հայաստանում այս տոնը նշվում է 2010 թվականից: