A
A
ԱԺ-ն քննարկում է 2017թ. պետբյուջեն. կառավարությունը ներկա չէ (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր սկսվեցին 2017թ. պետական բյուջեի քննարկումները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ապշած էր. «Զարմանալի պատմություն է: Այսքան տարիներ պետական բյուջե ենք քննարկում, սակայն առաջին անգամն է, որ Կառավարությունը ներկա չէ»:
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը տեղից կոչ արեց հետաձգել հարցի քննարկումը: «Պարոն Սահակյանը գիտի՝ երբ է հետաձգում, ինչն է հետաձգում եւ ինչու»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:
Բյուջեն ներկայացնելու համար ամբիոնին մոտեցավ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն՝ ասելով. «Գործընկերներս ճանապարհին են: Միգուցե տեխնիկական խնդիր է առաջացել, որ ուշանում են, սակայն խնդրում եմ՝ դա որպես անհարգալից վերաբերմունք չընդունեք»:
Ի դեպ, ԱԺ դահլիճում եւս սակավաթիվ պատգամավորներ էին ներկա: