Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը ուզում է վերցնի լսափողը եւ զանգի Ալիեւին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1481507164

Սերժ Սարգսյանն այսօր  «РИА Новости»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ  հանդես է գալիս ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի քննարկման համար Բաքվի և Երևանի միջև թեժ գիծ ստեղծելու օգտին: «Ենթադրենք, շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, ու, մեր տվյալներով` ադրբեջանցիներն են: Ես վերցնում եմ լսափողը, զանգահարում Ադրբեջանի նախագահին և ասում` կրակում են։ Եվ նա իրականում ստուգում է»,- ասել է Սարգսյանը: «Ես պատրաստ եմ վերահսկում հաստատել ու հստակ ասել, կրակում է մեր կողմը թե ոչ, բնականաբար, Ադրբեջանի ղեկավարի կողմից նույն վերաբերմունքի ակնկալիքով», - ասել է ՀՀ նախագահը: Սարգսյանը նշել է նաև, որ 90-ականների սկզբին, երբ նա ՀՀ պաշտպանության նախարարն էր, ուղիղ կապ ուներ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: «Մենք կարող էինք կապվել իրար հետ էքստրեմալ իրավիճակներում: Այժմ նման բան չկա», - ասել է նա: Առավել մանրամասն՝ այստեղ