Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետությունը փող է մուրում ժողովրդից» (տեսանյութ)

Քաղաքականություն
asss

«Պետությունն ասես մուրացկան լինի, ձեռքը պարզել՝ փող է խնդրում ժողովրդից, դա ամոթ բան է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 1000 դրամի ֆոնդի նախագծին, ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նրա խոսքով՝ լավ կլիներ, որպեսզի վճարումները լինեին տոկոսային սկզբունքով: «Հարցը 1000 դրամների մասին չէ: Եթե զինվորը կարող է իր կյանքը զոհել, 1ooo դրամն ինչ է, որ մենք չտանք: Պարզապես վերաբերմունքի հարցն է: Պետք է լինի ունևորության տուրք, որպեսզի մի գործարանում մեծ եկամուտ ունեցող աշխատողն ու ամենացածր օղակի աշխատողը միևնույն գումարը չվճարեն: Ի վերջո, այդ վիթխարի ստվերային դաշտը պետք է վերացվի, բերվի օրինական դաշտ եւ ուղղվի բանակին, զինվորին, նրանց ընտանիքներին»: Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, հակառակը, կարծում է, որ 1000 դրամները պետք է լինեն բոլորիս ազգային տուրքը: Նա հավատում է Վիգեն Սարգսյանին եւ նրա մշակած նախագծին, ըստ որի՝ վճարված գումարները չեն կորչի: Բանախոսներն անդրադարձան նաեւ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի Հայաստան այցին: Դավիթ Գասպարյանը նշեց, որ նա դավաճան  է. «Ամենամեղմ տարբերակը կլինի նրան հասկացնել, որ նա հանի իր թեկնածությունը: Մայր տաճարը պետք է ներգործի նրա վրա»: Ռազմիկ Դավոյանն էլ հավելեց, որ Պոլսի հայ համայնքը չի ընդունում Աթեշյանին, ուրեմն՝ պետք է հանել նրա թեկնածությունը: «Շատերը կարող են մտածել, թե նա երևի քաղաքականություն է վարում՝ փորձելով հաճոյանալ թուրքական իշխանություններին, որպեսզի ընտրվի, հետո միայն պաշտպանի հայերի շահերը, բայց մենք դրան դեմ ենք, դա դիվանագիտություն չէ: Էջմիածինը չպետք է պաշտպանի նրա թեկնածությունը»: