Երկու նոր մեղադրանք՝ «Սասնա Ծռերի» անդամներին
«Սասնա Ծռերի» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի եւ Մխիթար Ավետիսյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր պաշտպանյալներին նոր մեղադրանքներ են առաջադրվել. «Ավելացվել է 238-րդ հոդվածը՝ զենքի հափշտակում, եւ 185-րդ հոդվածը՝ գույքի ոչնչացում»,- ասաց Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով, որ, իր տեղեկություններով, խմբի անդամներից եւս 12-ին նույն մեղադրանքներն են ավելացվել: Փաստաբանը հավելել, որ իր պաշտպանյալների կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել: Հարցին, թե իր պաշտպանյալներն ինչ դիրքորոշում ունեն նոր մեղադրանքների մասով, տիկին Պետրոսյանն ասաց, որ նրանք չեն ընդունել մեղադրանքները. «Արմեն Լամբարյանն ասաց, որ որևէ դիրքորոշում չի հայտնի այդ կապակցությամբ, քանի դեռ իրեն ծանր մարմնական վնասվածք հասցնելու փաստով որևէ քննություն չի կատարվում, եւ նա տուժող չի ճանաչվել»: