Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերաքննիչը մասնակիորեն բավարարեց ՀՔԱՎ-ի բողոքն ընդդեմ ԱԱԾ-ի

Հասարակություն
aatc

Այսօր՝ 2016 թ. նոյեմբերի 15-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը, մասնակի բավարարելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը, բեկանել է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության»  գործով  ՀՀ Վարչական դատարանի՝ 2016 թ. մարտի 22-ի վճիռը, որով վերջինս մերժել էր ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ պահանջվող տեղեկատվությունը համարելով պետական գաղտնիք: Դատարանի որոշումը փոփոխել է տեղեկատվության հարցման 1.1.7 և 1.1.10 կետերի մասով՝ պարտավորեցնելով ՀՀ ԱԱԾ-ին տրամադրել այդ կետերով պահանջված տեղեկատվությունը: Վերոնշյալ կետերը համապատասխանաբար վերաբերում են հարցաքննությունների տեսաձայնագրման առկա միջազգային փորձը ՀՀ-ում ներդնելուն և անչափահաս վկաների ու տուժողների հարցաքննության համար նախատեսված հատուկ սենյակներ ստեղծելուն: