Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Սպորտ
shax

Նյու Յորքում անցկացվող  շախմատի աշխարհի առաջնության Մագնուս Կարլսեն - Սերգեյ Կարյակին մրցախաղի երրորդ պարտիան տեւեց 6 ժամ 40 րոպե եւ կրկին ավարտվեց ոչ-ոքի: Աշխարհի գործող չեմպիոնն այս անգամ բավական մարտական էր տրամադրված եւ արդեն  սկզբից դիմեց ակտիվ գործողությունների: Ռուսաստանցի շախմատիստին հաջողվեց չեզոքացնել սպիտակների առաջին գրոհները: Սակայն հետո սկսվեց դիրքային պայքար, որի ընթացքում նորվեգացի գրոսմայստերն աստիճանաբար դիրքային եւ նյութական առավելություն ստացավ: Թվում էր, որ Մագնուս Կարլսենը ձեռքից բաց չի թողնի առավելությունը եւ առաջին հաղթանակը կտոնի մրցամարտում: Սակայն վերջնախաղում աշխարհի չեմպիոնը կոպիտ սխալ թույլ տվեց, որը Սերգեյ Կարյակինին հակախաղի հնարավորություն տվեց: Արդյունքում, 78-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: Այդպիսով, մրցամարտի հաշիվը դարձավ 1,5:1,5: Այսօր նախատեսված չորրորդ պարտիայում սպիտակներով հանդես կգա շախմատային թագի հավակնորդը՝ Սերգեյ Կարյակինը: