Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Իրավիճակը սահմանին․ մեկնաբանում է ՊՆ մամուլի խոսնակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arcrun

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին լարվածությունը մեծացել է։ Արցախի սահմանին մոտ հակառակորդը 60 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում։ Մյուս կողմից չի դադարում կրակը հայկական դիրքերի ուղղությամբ։ Կիրառվում են հրետանային զինատեսակներ։ «Ադրբեջանական հանրությանն են ուզում ցույց տալ ինչ-որ բան, հայ հանրության վրա են փորձում ճնշում գործադրել։ Միշտ էլ բազմաբովանդակ են եղել Ադրբեջանի ցանկությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում իրավիճակն այսպես է գնահատում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Սա թերևս նշանակում է, որ այն աղմկահարույց զինատեսակները, որ ցույց տվեցին հրապարակում, Ադրբեջանը դրանցից այդքան էլ վախեցած չի»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ադբեջանի համարձակության աճին նպաստող այլ հանգամանք էլ կա։ Արցախի Պաշտպանության բանակի ձեռքի տակ այդպես էլ չեն հայտնվում Ռուսաստանից ձեռք բերված հեռահար հարվածային զինատեսակները։ Այդ մասին իմացել է նաև Ադրբեջանը։ Ինչո՞ւ ռուսական թանկարժեք զենքերը հայկական կողմը չի կարող օգտագործել Արցախում, և արդյո՞ք ռուսներն են պայմանագրում նման կետ մտցրել։ «Ա1+»-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն այս կերպ է մեկնաբանում․ «ՀՀ-ի սպառազինությունն այլ սպառազինություն է, ԼՂՀ-ի ՊՆ-ինը՝ այլ։ ՀՀ-ի Զինված ուժերը փոխօգնության պայմանագրեր ունի Արցախի հետ, որով աջակցել և աջակցելու է ԼՂՀ-ի Պաշտպանության բանակին, քանի որ Հայաստանը հանդիսանում է ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորը»։ Արցախում լարվածության աճին նպաստում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, թե կողմերը երկու պատրաստ չեն փոխզիջումների։ Չկարգավորվող կոնֆլիկտը ձեռնտու է Ադրբեջանին։ «Անգամ Վլադիմիր Պուտինն ասաց, որ շատ հնարավոր է՝ այս կոնֆլիկը վերածվի Կիպրոս 2-ի։ Այսինքն՝ ուղղակի սառեցվի ինչպես որ կա։ Սա կարծես թե ամենաիրատեսական սցենարն է, բայց Ադրբեջանը չի ուզում դրա հետ համակերպվել»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։ Սահմանում լարվածության մասին քաղաքացիներն ամեն օր են լսում։ Գիտեն՝ պատերազմը կգա հանկարծակի, ինչպես այս տարվա ապրիլին։ Բայց այս անգամ հայկական կողմը պետք է չմտածի հաղթական պահին պատերազմը դադարեցնելու մասին։ «Հզոր հակահարված տանք՝ այս ամենին վերջ տալու համար»,- ասում է քաղաքացիներից մեկը։ Քաղաքացիներն ուզում են պատժված տեսնել բանակի միջոցները մսխած պաշտոնյաներին, ու նաև այն, որ սահմանում աղքատ ընտանիքների զակակների կողքին կանգնում են հարուստների երեխաները։ Մանրամասները՝ տեսանյութում